Տեղի կունենա «Բարեկենդանից Զատիկ» ծիսական ներկայացումը
Ապրիլի 3-ին, ժամը 19.00-ին Նարեկացի Արվեստի Միությունը և «Տոնացույց» ժողովրդական թատրոնը հրավիրում են բոլորին ներկա գտնվելու «Բարեկենդանից Զատիկ» ծիսական ներկայացմանը:
Մեր նախնիները գարնան շրջանին՝ մասնավորապես՝ Զատկի տոնին նախորդող 7 շաբաթներից յուրաքանչյուրը նշել են ժողովրդական հետաքրքիր և հարուստ ծեսերով և տոնախմբություններով, որոնք այսօր ցավոք սրտի մոռացված են:
«Տոնացույց» ժողովրդական թատրոնի օգնությամբ ոչ միայն կվերհիշենք, այլև կմասնակցենք Բարեկենդանին հաջորդող պահքի շրջանի մեր գունեղ ու խորհուրդներով լի ծեսերին՝ սոխի-սխտորի շաբաթին, հողագործական կամ բանջարի շաբաթին, թռչնագալուստին, միջինքին, քոշիկի կամ չարքը տնից քշելու շաբաթին, Ծաղկազարդին և Զատիկին: