«Միավորող կամուրջ» սոցիալական հասարակական կազմակերպության «Արի Օշական» երիտասարդական նախաձեռնության ջանքերով իրականացավ «Ծիսական Զատիկ 2019» ազգային փառատոնը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ Ապրիլի 21-ին «Միավորող կամուրջ» սոցիալական հասարակական կազմակերպության «Արի Օշական» երիտասարդական նախաձեռնության ջանքերով իրականացավ «Ծիսական Զատիկ 2019» ազգային փառատոնը:
Սկզբում մասնակիցները շրջեցին գյուղում` եղան Մանկանոց (Սուրբ Սիոն) եկեղեցում, ուր Զատկի տոնին օշականցիներն ու հարակից համայնքների բնակիչները ուխտ են անում, եղան Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, Օշականի հայտնի հնգաթռիչք կամուրջի Սուրբ Գողգոթա և Սուրբ Սարգիս մատուռներում, այնուհետև Հացեկաց հյուրատանը, որտեղ էլ սկսվեց օրվա ծիսական մասը:
Արդեն երկրորդ տարին է, ինչ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետ համագործակցության արդյունքում Օշականում Զատկի տոնը նշվում է ազգային երգ ու պարով, ազգային խաղերով ու ազգային տրամադրությամբ:
Շնորհակալություն Օշականի մշակույթի պալատի ժողգործիքների նվագախմբին հրաշալի ելույթների և Աբովյան փողոցում գտնվող «Արև» հուշանվերների խանութին նվերների համար: