211652_close_icon
views-count1138 դիտում article-date 12:56 03-04-2015

Լոզանի բանակցություններում ձեռք բերված վերջնական համաձայնությունը կսպառնա Իսրայելի գոյությանը. Նեթանյահու

Ինչպես տեղեկացնում է Ria.ru-ն, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ ունեցած հեռախոսազրույցում ասել է, թե վճռականորեն ընդդիմանում է իրանյան միջուկային ծրագրի վերաբերյալ ձեռք բերված համաձայնություններին: Զրույցի ընթացքում Նեթանյահուն նաև նշել է, որ բանակցությունների արդյունքներով ձեռք բերված վերջնական համաձայնությունը, «կսպառնա Իսրայելի գոյությանը»: Սպիտակ տան հաղորդագրության մեջ նշվում է, որ զրույցի ընթացքում Օբաման իր հերթին հայտարարել է, թե իրանյան միջուկային ծրագրի շուրջ գործարքը շոշափելի առաջընթաց է՝ ամուր և հուսալի համաձայնություն ձեռք բերելու ճանապարհին, որը Իրանի համար կփակի միջուկային զենք ունենալու ուղին: Օբաման նաև Նեթանյահուին հավաստել է, որ այդ որոշումը թույլ կտա ստուգման ենթակա միջոցներով երաշխավորել Թեհրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը:

Նմանատիպ նյութեր