211652_close_icon
views-count1681 դիտում article-date 11:33 25-02-2015

Վ. Պուտինի ստորագրմանն է հանձնվել Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև դաշինքի և ինտեգրման պայմանագիրը

Ռուսաստանի կառավարությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրմանն է հանձնել Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև դաշնակցային ու ինտեգրման վերաբերյալ պայմանագիրը: ՌԴ կառավարության կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է, որ պայմանագիրը հիմք է հանդիսանում երկու երկրների միջև առավել խորը և փուլային համագործակցության համար՝ տնտեսական, սոցիալական, հումանիտար, ինչպես նաև արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության ոլորտներում՝ միաժամանակ պահպանելով Հարավային Օսիայի պետական ինքնիշխանությունը: Պայմանագիրը, որը միտված է ռուս-հարավօսական համագործակցության իրավական-նորմատիվ հիմքերի ամրապնդմանը, 25 տարվա համար է նախատեսված՝ այն տասնամյակներով երկարաձգելու հնարավորությամբ:

Նմանատիպ նյութեր