1978 դիտում
16:42 03-04-2015
Մեծ թվով բժիշկներ դիմել են իրավապահ մարմիններին` հայտարարելով, թե կոնսուլտացիայի են ենթարկել կործանված ինքնաթիռի 27-ամյա օդաչու Լյուբիցին
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն՝ հղում անելով գերմանական «Spiegel»-ին, ապրիլի 3-ին իրավապահ մարմինները խուզարկության են կատարել կործանված Airbus A320 ինքնաթիռի երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցի հինգ բժիշկների տարածքներում:
Հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը հայտարարել է, որ խոսքը վերաբերում է այն հինգ բժիշկներին, ում այցելել է երկրորդ օդաչուն: Բժիշկների մոտ առկա բժշկական փաստագրությունն ամբողջությամբ առգրավված է:
Ի դեպ` պարզվում է, որ 27-ամյա օդաչուն անհավանական քանակի բժիշկների է դիմել: Հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ այս պահի դրությամբ բազմաթիվ են այն բժիշկները, ովքեր դիմում են իրավապահ մարմիններին` հայտարարելով, թե իրենք կոնսուլտացիայի են ենթարկել Լյուբիցին:
Ըստ հետաքննության կողմից առաջ քաշված նախնական վարկածի` Լյուբիցը կամ շատ է ցանկացել ձերբազատվել իր առողջության հետ կապված խնդիրներից, կամ էլ փորձել է շփոթմունք առաջացնել բժիշկների մոտ, որպեսզի նրանք չկարողանան հստակ պատկերացում կազմել իր հիվանդության երկարատևության և մասշտաբների մասին:
Նմանատիպ նյութեր
113225 դիտում
13:41 10-01-2018
Սկանդալ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում. ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դիմել է իրավապահ մարմիններին. ԼՐԱՑՎԱԾ
Այս բաժնից
1096 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1183 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1066 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ