1513 դիտում
09:50 04-04-2015
Հայաստանից Ռուսաստան արտահանողները լուրջ խնդիրների առաջ են կանգնել` փոխարժեքի պատճառով. «168 ժամ»
«Վերջին շրջանում Հայաստանից Ռուսաստան արտահանողները լուրջ խնդիրների առաջ են կանգնել` փոխարժեքի պատճառով: Քանի որ ռուսական ռուբլին ավելի մեծ չափով է արժեզրկվել դոլարի նկատմամբ, քան հայկական դրամը, հայկական ապրանքները ՌԴ շուկայում դարձել են ոչ մրցունակ: Մի շարք տնտեսագետներ խնդիրը լուծելու համար առաջարկում են ռուբլուն համարժեք արժեզրկել դրամը` մինչ 650-700 դրամ` 1 դոլարի դիմաց: Սակայն, որքան էլ տարօրինակ թվա` վերջին 15 տարիների մեծ մասը Հայաստանից Ռուսաստան արտահանման աճի տեմպը միշտ ավելի բարձր է եղել, քան Ռուսաստանից ՀՀ ներմուծման աճի տեմպը` անկախ փոխարժեքից:
Դա առավել ակնառու երևում է 2005-2008թթ. ժամանակահատվածում, երբ դրամն արժևորվել է ռուսական ռուբլու նկատմամբ, սակայն արտահանման տեմպն ավելի բարձր է եղել (բացառությամբ 2006 թվականի): Այսինքն` ՌԴ-ի հետ մեր առևտրի վրա այլ գործոնները` աշխարհաքաղաքական և այլ բնույթի, թերևս, ավելի մեծ ազդեցություն ունեն, քան փոխարժեքը: Փոխարենը` Ռուսաստանի հետ մեր արտաքին առևտուրը մեկ այլ օրինաչափություն ունի՝ 5 տարին մեկ այն անկում է ապրում է (թե ներմուծումը, թե արտահանումը): Անկում արձանագրվել է 2004-ին, 2009-ին և 2014-ին (չնայած այս անգամ երևի օրինաչափությունը խախտվի, քանի որ այս տարի ևս անկում է գրանցվելու)»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1763 դիտում
09:04 14-12-2022
Ձուկ արտահանողները՝ խնդրի առաջ․ «Ժողովուրդ»
1448 դիտում
09:26 06-11-2014
Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները նվազել են. 168 ժամ
2814 դիտում
09:04 08-07-2016
Լարսի փակման պատճառով, արտահանողները 1 մլն դոլարի վնաս են կրել. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1108 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»