211652_close_icon
views-count3705 դիտում article-date 17:24 02-05-2015

20-ամյա զինծառայողը զենքի պատճառով ծեծել է իրենից ստորադաս համարվող ծառայակցին

20-ամյա Սեդրակ Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ընդգրկված լինելով զորամասի վերակարգում՝ որպես վաշտի հերթապահ, զորամասի զինանոցում զենքը սահմանված կարգով չհանձնելու համար դիտողություն է արել զինվորական կոչման բերումով իր համար ստորադաս հանդիսացող, նույն զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ս. Ապրեսյանին, ինչի նրանց միջև վիճաբանություն է առաջացել զորամասի ծխարանում, որի ընթացքում սերժանտ Ա. Միրզոյանը զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ բռնություն է գործադրել շարքային Ա. Ապրեսյանի նկատմամբ: Այն է՝ դիտավորությամբ բռունցքով մեկ անգամ հարվածել է վերջինիս դեմքին և պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Ապարանի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը;

Նմանատիպ նյութեր