1179 դիտում
10:15 06-04-2015
Իրանի միջուկային ծրագրի համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկսվեն հաջորդ շաբաթ
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցող կողմերը հաջորդ շաբաթ կհանդիպեն, որպեսզի սկսեն համապարփակ համաձայնագրի վերջնական տարբերակի մշակման աշխատանքները:
Համաձայնագիրը պետք է պատրաստ լինի մինչև այս տարվա հունիսի վերջը: Զարիֆը չի բացառել նաև Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հավելյալ արձանագրության ստորագրումը:
«Մենք գիտենք, որ արձանագրության ստորագրումը պարտադիր է լինելու մեզ համար, հենց որ խորհրդարանը նրա վերաբերյալ օրենք ընդունի: Մենք նույնպես պետք է գործենք մեր ներքին մեխանիզմներով»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Եվրամիությունը և ԱՄՆ-ը համապարփակ համաձայնագրի ստորագրումից հետո 1 տարվա ընթացքում կվերացնեն Իրանի դեմ կիրառվող բոլոր պատժամիջոցները: Բացի այդ, Իրանը պարտավորված կլինի զգալիորեն սահմանափակել ուրանի հարստացման իր ցենտրիֆուգների քանակը:
Նմանատիպ նյութեր
1000 դիտում
14:55 11-02-2023
Կատարի ԱԳ նախարարը Բլինքենի հետ քննարկել է Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները
1436 դիտում
16:42 24-06-2015
Վեցնյակը հաստատել է Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնություն կնքելու վճռակականությունը
945 դիտում
16:59 04-06-2015
Իրանի միջուկային հարցով համապարփակ համաձայնագրի հարցում կարևոր առաջընթաց է գրանցվել
Այս բաժնից
427 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1039 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
715 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել