211652_close_icon
views-count1603 դիտում article-date 16:44 06-04-2015

Բլատտերը հույս ունի, որ Իրանում կանանց թույլ կտան ներկա գտնվել ֆուտբոլային խաղերին

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը հույս է հայտնել, որ Իրանի իշխանությունները կթույլատրեն այսուհետ իգական սեռի ներկայացուցիչներին ներկա գտնվել ֆուտբոլային խաղերին: Ապրիլի 5-ին հայտնի էր դարձել, որ Իրանում մասամբ հանվել է սպորտային մրցումներին կանանց ներկա գտնվելու արգելքը: «Հուսարդող լուրեր եմ լսել Իրանից, որ կանանց թույլատրել են երկա գտնվել սպորտային մրցումների: Հույս ունեմ, որ շատշուտով կիմանանք, որ կանայք նաև ներկա են գտնվում ֆուտբոլային խաղերին»,-Twitter-ի իր էջում գրառել է Բլատտերը: Հիշեցնենք, որ 2014 թվականի նոյեմբերին Իրանում ընթացող տղամարդկանց ֆուտբոլային խաղին ներկա գտնվելու համար ազատազրկման ենթարկվեց 25-ամյա Գոնչաղ Ղավամին:

Նմանատիպ նյութեր