3080 դիտում
16:12 12-07-2020
Մենք խաղադաշտում նվաճեցինք ՉԼ-ի ուղեգիրը, հույս ունեմ` մեզ թույլ կտան խաղալ․ Գվարդիոլա․ Goal.com
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հույս է հայտնել, որ Լոզանի Մարզական վճռաբեկ դատարանը հուլիսի 13-ին հրապարակելիք որոշմամբ թույլ կտա իր ղեկավարած թիմին հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Չեմպիոնների լիգայում։
«Մանչեսթեր Սիթին» Պրեմյեր լիգայի 35-րդ տուրում «Բրայթոնին» 5։0 հաշվով հաղթելու շնորհիվ 72 միավորով ապահովել է երկրորդ տեղն ու Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի ուղեգիրը։
Ֆինանսական «արդար խաղի» կանոնները խախտելու համար «Մանչեսթեր Սիթին» երկու տարով զրկվել է եվրագավաթային մրցաշարերի մասնակցելու իրավունքից։
«Գոհ ենք արդյունքից և մեր խաղամակարդակից։ Հիմա մենք պատրաստ ենք անցկացնել Պրեմյեր լիգայի և Չեմպիոնների լիգայի վերջին հանդիպումները։
Մենք նվաճեցինք Չեմպիոնների լիգայի ուղեգիրը և կատարեցինք մեր ակումբի համար նվազագույն պայմանը։ Այս ֆուտբոլիստներն արդեն 6-7 տարի հասնում են այդպիսի արդյունքի։
Մենք խաղադաշտում ենք նվաճել ուղեգիրը և հույս ունեմ, որ երկուշաբթի մեզ թույլ կտան հաջորդ մրցաշրջանում էլ խաղալ Չեմպիոնների լիգայում։ Տղաներն արժանի են դրան»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է [url=https://www.goal.com/en/news/manchester-city-players-deserve-to-be-in-the-champions/9almopmkuy6613n1awbcaqdmr]Goal.com[/url]-ը։
«Մանչեսթեր Սիթին» չի ընդունում ՈւԵՖԱ-ի մեղադրանքն ու որակազրկումը և բողոքարկել է Մարզական վճռաբեկ դատարանում։
Նմանատիպ նյութեր
1600 դիտում
16:44 06-04-2015
Բլատտերը հույս ունի, որ Իրանում կանանց թույլ կտան ներկա գտնվել ֆուտբոլային խաղերին
2958 դիտում
15:57 13-09-2018
Պեպ Գվարդիոլա. Հույս ունեմ կարիերաս ավարտել «Բարսելոնայում»
834 դիտում
16:25 06-11-2014
«Բավարիա»-ն գերիշխում էր խաղադաշտում. Գվարդիոլա
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում