211652_close_icon
views-count30598 դիտում article-date 16:39 06-04-2015

Վանդալիզմ Արամուս գյուղում. ստահակը կամ ստահակները թուրքի հոգեբանությամբ 220 մատղաշ խնձորենիների «սպանդ» են իրականացրել. ի՞նչ են մտածում պատկան մարմինները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 6-ին, ժամը 07:30-ի սահմաններում Արամուս գյուղի բնակիչ Ենոք Հարությունյանը առավոտյան հայտնաբերել է մոտ 5 տարի իր և ընտանիքի կողմից խնամքով աճեցրած ու մշակված իրենց այգում 220 խնձորենիները, որոնք կացնահարված ու տապալված էին գետնին: Ինչպես Արամուս գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին Ե. Հարությունյանը հայտնել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել են ոստիկանները, հաշվել սպանդի հետևանքով տապալված ծառերի թիվը, արձանագրել ու հեռացել՝ հայտնելով, որ ձեռնարկելու են անհրաժեշտ գործողություններ, ծառերի սպանդի հեղինակին կամ հեղինակներին հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս ծառերով էին Հարությունյանների 5 շնչանոց ընտանիքը հոգում իրենց սոցիալական խնդիրները, և միայն անցյալ տարի էին սկսել քաղել պտուղները: Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում արդարացիորեն բարձրաձայնում էին. «Այս օրերին ազգովի բարձրաձայնում ենք, որ պետք է աշխարհը ճանաչի ու դատապարտի հայոց ցեղասպանությունը, բայց թուրքը, որ թուրք է՝ նման վանդալիզմ ծառերի նկատմամբ չէր կատարի, ու սա մեկ հոգու ձեռքի գործ չէ: Հիմա մնում է ոստիկանությունը հայտնաբերի ստահակին կամ ստահակներին ու եթե քրեական պատասխանատվության էլ ենթարկվեն, միևնույն է յարան չի բուժվի, ոնց որ օրորոցից երեխուն պահես, պահես ու մի քանի ժամվա ընթացքում բաշիբոզուկները սրի մատնեն: Այս ամենը մեկ բառով կարող ես ասել, այստեղով թուրքն է անցել»: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը հայտնեց, որ իրենք ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ողղությամբ: Գյուղացիները արդարացիորեն բարձրաձայնում էին նաև, որ օրեր առաջ էլ անհայտ անձը կամ անձինք բենզինով վառել են նույն գյուղի բնակիչ, Գեղամ Հովակիմյանի 14 տարուց ավելի աճեցրաց ծիրանենիները, խնձորենիները, սալորենիները, ընկուզենիներն ու այլ մրգատու ծառեր ու եթե ոստիկանությունը կարողանար բացահայտել այդ դեպքը, ապա հերթական վանդալիզմը այսօր տեղի չէր ունենա: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ե. Հարությունյանն ու Գ. Հովակիմյանը պետությունից վարկ էին վերցրել ու դա դրել էին այգի ստեղծելու վրա, այլ ոչ թե իրենց «կայֆերով ֆռֆռալու», իսկ ինչ որ վիժվածքներ իրենց կայֆի համար ծառերի սպանդ են իրականացրել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր