1333 դիտում
09:59 07-04-2015
Երևանյան հյուրանոցները «պատրաստվում են» ապրիլի 24-ին. համարների գներն էականորեն բարձրացել են. «Հայկական ժամանակ».
«Երևանյան հյուրանոցները «պատրաստվում են» ապրիլի 24-ին, և հյուրանոցային համարների գները էականորեն բարձրացել են: Նշենք՝ սպասվում է, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ բազմաթիվ օտարերկրացիներ կայցելեն Երևան:
«Ռոյալ թյուլիփ» հյուրանոցի մարքեթինգի բաժնից մեզ տեղեկացրեցին, որ «գնային տատանումներ» եղել են ու դա պայմանավորված է «մարդկային հոսքով»: Մեզ հայտնեցին, որ հունվարից առաջ 1 տեղանոց համարը ներառյալ նախաճաշը, արժեցել է 83 հազար դրամ, իսկ հունվարից հետո՝ 95 հազար, իսկ ներկայումս էլ, կապված 100-ամյա տարելիցի հետ, որոշակի աշխուժություն կա։ «Արարատ» հյուրանոցում գների բարձրացում եղել է, սակայն մարտ ամսին, ու ինչպես մեզ տեղեկացրեցին այն կրում է սեզոնային բնույթ: «Արարատից» փոխանցեցին, որ արդեն իսկ կան պատվիրակություններ, որոնք ամրագրել են իրենց տեղերը հյուրանոցում: Մեր տեղեկություններով, հյուրանոցային համարների զգալի թանկացում է եղել նաև «Մարիոթ»-ում: Այստեղից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Նշենք, որ հյուրանոցային գների աճք որոշակի տրտունջ է առաջացնում սփյուռքահայերի շրջանում»,–գրում է թերթը։
Նմանատիպ նյութեր
5083 դիտում
19:33 02-02-2014
Ապրիլի 1-ից համարների տեղափոխելիության ծառայությունը կսկսի գործել
8832 դիտում
20:57 24-06-2017
«Երևանյան ամառ 2017». «Երևանյան գեղանկար»-ում ստեղծվեց «Երևանյան տարեգրություն» աբստրակտ կտավը
10406 դիտում
18:00 24-05-2014
Աշխարհի 10 ամենաթանկ հյուրանոցները՝ ըստ Forbes-ի. ֆոտոշարք
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը