1662 դիտում
10:12 07-04-2015
Մայրը, կինը, քույրը մշտապես մեծարանքի են արժանի. Մանվել Գրիգորյան
Մեզ՝ եռասերունդ երկրապահներիս համար մայրը, կինը, քույրը մշտապես մեծարանքի են արժանի, այս պատճառով էլ Մայրության և գեղեցկության տոնը համարվում է երկրապահներիս ամենասիրելի տոներից մեկը: Այս մասին իր շնորհավորական ուղերձում ասել է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար, ԱԺ պատագամավոր Մանվել Գրիգորյանը: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը նրա շնորհավորական ուղերձը ներկայացնում է ստորեւ.
«Սիրելի՛ մայրեր, քույրեր.
ՀՀ Երկրապահ Կամավորականների միության, եռասերունդ երկրապահի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, ցանկանում առողջություն և երջանկություն:
Մենք՝ երկրապահներս, գնահատում և արժևորում ենք հայ կնոջ դերը ոչ միայն երեխաների դաստիարակության, ընտանիքի ամրության, այլև պետության կայացման ու հզորացման գորձում:
Մեզ՝ եռասերունդ երկրապահներիս համար մայրը, կինը, քույրը մշտապես մեծարանքի են արժանի, այս պատճառով էլ Մայրության և գեղեցկության տոնը համարվում է երկրապահներիս ամենասիրելի տոներից մեկը:
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ եռասերունդ երկրապահների շնորհավորանքներն եմ հղում մեզ պարտադրված պատերազմում զոհված հերոս մարտիկների հերոսական մայրերին, քույրերին, կանանց: Դուք Արցախյան պատերազմի և անկախ պետականության կայացման օրերին, ձեր պահվածքով, անմիջական մասնակցությամբ ապացուցեցիք, որ հայ կինը երկրապահ է և անում է ամեն ինչ հայրենիքի ու հայ մարդու արժանապատվությունը բարձր պահելու համար:
Մեր հատուկ շնորհավորանքներն ենք հղում Արցախի հերոս մայրերին, կանանց, ովքեր պատերազմի տարիներին դարձան հայրենիքի պաշտպաններ, միաժամանակ մնալով ընտանիքի, օջախի հենարան:
Շնորհավորում ենք նաև բոլոր այն մայրերին ու կանանց, ում որդիներն ու ամուսիններն այսօր հայոց բանակի շարքերում, մարտական դիրքերում պաշտպանում են պետական սահմանն ու մեր ժողովրդի անդորրը:
Մեր շնորհավորանքներն ենք հղում երիտասարդ ու պատանի երկրապահների մայրերին, ովքեր իրենց զավակներին մանկուց սիրահոժար դաստիարակում են, որպես երկրի լիիրավ քաղաքացի ու ազգային բանակի լավ զինվոր:
Առանձնահատուկ շնորհավորում եմ հատկապես Ձեզ՝ «Պատանի երկրապահ» կառույցի սան հայուհիներ, մենք հպարտանում ենք ձեզանով:
Եվս մեկ անգամ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ իմ և եռասերունդ երկրապահի անունից շնորհավորում եմ հայոց բոլոր մայրերին, քույրերին, կանանց ու աղջիկներին, մաղթում խաղաղ երկինք, առողջություն ու ընտանեկան երջանկություն:
ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,
Զորավար Մանվել Գրիգորյան»:
Նմանատիպ նյութեր
1502 դիտում
21:07 14-06-2014
Այնպես չէ, որ թուրքերը իրենց արժանի պատասխանը չեն ստացել և չեն ստանում. Մանվել Գրիգորյան
Այս բաժնից
1006 դիտում
11:53 17-01-2025
Հունվարի 18-ին, լուսատուների փոխարինման աշխատանքներով պայմանավորված, Երևանի որոշ փողոցներ փակ կլինեն