1077 դիտում
10:58 07-04-2015
ԿԲ տվյալների համաձայն` մեկ տարվա ընթացքում ժամկետանց վարկերը կիսով չափ ավելացել են. «168 ժամ»
«ՀՀ ԿԲ տվյալների համաձայն՝ 2015 թվականի փետրվարի վերջին ՀՀ բանկային համակարգում ժամկետանց վարկերի ծավալը կազմել է 37.5 միլիարդ դրամ, որն ընդհանուր վարկային ներդրումների 1.96%-ն է: Շուրջ մեկ տարի առաջ՝ 2014 թվականի մարտին, ժամկետանց վարկերի ծավալը 25.9 միլիարդ դրամ էր (ընդհանուր վարկային ներդրումների 1.54%-ը): 1 տարվա ընթացքում ժամկետանց վարկերը կիսով չափ ավելացել են (11.6 միլիարդ դրամով կամ 44.8%-ով):
Այսինքն՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք դժվարություններ ունեն վարկային մարումները կատարելու հարցում: Պաշտոնական տվյալները ցույց են տալիս նաև, որ ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը դոլարայնացվել է: 2015 թվականի փետրվարի վերջին ընդհանուր վարկային ներդրումների 66.4%-ը՝տարադրամով վարկերն են (ծավալը՝ 1 տրիլիոն 272 միլիարդ դրամ), 33.6%-ը՝ դրամային վարկերը: Մինչդեռ 2014 թվականի մարտին տարադրամով և դրամով վարկերի հարաբերակցությունը 37.7% / 62.3% էր»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2336 դիտում
11:56 28-11-2020
Սոթքի հանքավայրը կիսով չափ մերն է, կիսով չափ թշնամունը․ ինչ խնդիրներ կարող են ծագել․ «Հայաստանի Հանրապետություն»
4658 դիտում
10:25 11-06-2016
Ժամկետանց վարկերը շարունակում են աճել և հասել են ռեկորդային ցուցանիշի. «168 ժամ»
2604 դիտում
08:11 05-09-2015
Այս տարվա առաջին 7 ամիսներին արտերկրից Հայաստան ներկրված ավտոմեքենաների ընդհանուր գինը նվազել է կիսով չափ. «ՀԺ»
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1123 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»