2604 դիտում
08:11 05-09-2015
Այս տարվա առաջին 7 ամիսներին արտերկրից Հայաստան ներկրված ավտոմեքենաների ընդհանուր գինը նվազել է կիսով չափ. «ՀԺ»
«Հայկական ժամանակը» գրում է. «Այս տարվա առաջին 7 ամիսներին արտերկրից Հայաստան ներկրված ավտոմեքենաների ընդհանուր գինը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է կիսով չափ։ Սա ցույց է տալիս, թե ինչ վիճակում է մեր տնտեսությունը։
Եթե անցած տարի նշված ժամանակահատվածում ներկրված ավտոմեքենաների ընդհանուր արժեքը կազմում էր 221,6 միլիոն դոլար, ապա այս տարի այդ թիվը կազմել է 111.8 միլիոն դոլար։ Վերջին 10-15 տարիների ընթացքում ավտոմեքենաների ներկրման ծավալների կտրուկ անկում արձանագրվել է միայն 2009 թվականին։ Այդ տարի ներկրման ծավալների անկումը 58 տոկոս էր։
Բայց այդ տարի Հայաստանում պաշտոնապես արձանագրվեց ավելի քան 14 տոկոս տնտեսական անկում, իսկ այս տարի, ինչպես նշում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ունենք ավելի քան 4 տոկոս տնտեսական աճ։ Ներկրվող մեքենաների ընդհանուր գինը նվազել է ոչ միայն քանակի հաշվին, այլև ներկրվող մեքենաների ավելի ցածր գնի պատճառով»։
Նմանատիպ նյութեր
2336 դիտում
11:56 28-11-2020
Սոթքի հանքավայրը կիսով չափ մերն է, կիսով չափ թշնամունը․ ինչ խնդիրներ կարող են ծագել․ «Հայաստանի Հանրապետություն»
1074 դիտում
10:58 07-04-2015
ԿԲ տվյալների համաձայն` մեկ տարվա ընթացքում ժամկետանց վարկերը կիսով չափ ավելացել են. «168 ժամ»
Այս բաժնից
1243 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1108 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»