211652_close_icon
views-count1113 դիտում article-date 16:20 07-04-2015

Վաշավայում անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ

Ապրիլի 4-ին Վարշավայի Մարիա Մագդալինայի Մայր տաճարում Վարշավայի և Համայն Լեհաստանի Ուղղափառ եկեղեցու Պատրիարք, Մետրոպոլիտ Սավայի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Պատարագին ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ: Պատարագի ընթացքում Վարշավայի և Համայն Լեհաստանի Ուղղափառ եկեղեցու Պատրիարք, Մետրոպոլիտ Սավան իր աղոթքում, վկայակոչելով 100 տարի առաջ զոհ գնացած միլիոնավոր հայերին, դիմելով դեսպան Ղազարյանին, խնդրեց իր և Ուղղափառ եկեղեցու զորակցությունը փոխանցել հայ ժողովրդին: Հոգևոր առաջնորդը հիշատակեց 2015թ. մարտի 17-ին կայացած Լեհաստանի Ուղղափառ եկեղեցու Եպիսկոպոսական ընդհանուր ժողովի որոշումը, ըստ որի 2015թ. ապրիլի 23-ին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասաման ծեսի ավարտից հետո, Երևանի ժամանակով 19:15-ին, (Վարշավայի ժամանակով` 17:15-ին) Լեհաստանի տարածքում գտնվող բոլոր Ուղղափառ եկեղեցիներում կղողանջեն զանգերը:

Նմանատիպ նյութեր