3489 դիտում
16:33 12-03-2017
Ռուսաստանի համար հասկանալի և կանխատեսելի Թուրքիան համապատասխանում է Հայաստանի շահերին. ՀՀ պաշտպանության նախարարի հարցազրույցը RT-ին
Ռուսաստանի համար հասկանալի և կանխատեսելի Թուրքիան համապատասխանում է Հայաստանի շահերին: Այս մասին RT-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանին հաջողվի Թուրքիայի հետ այնպիսի հարաբերություններ ստեղծել, որ վերջինը Մոսկվայի համար լիովին հասկանալի և կանխատեսելի դառնա, ապա դա կարող է Հայաստանի շահերից բխել. «Որովհետեւ ավելի հասկանալի և կանխատեսելի Թուրքիան այն է, ինչի մասին միշտ մտածել ենք: Վստահ չեմ, թե դա որքան արագ կարող է տեղի ունենալ՝ հաշվի առնելով այն բոլոր գործընթացները, որ տեղի են ունենում Թուրքիայում: Սակայն ինչպես հայտնի երգում է ասվում՝ «Մենք խաղաղ մարդիկ ենք, բայց մեր զրահագնացքը…»:
Վիգեն Սարգսյանն ընդգծել է՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարող են ավելի ջերմ կամ ավելի սառը լինել. «Երևանին և Մոսկվային կապում են ռազմավարական հարաբերությունները: Եվ կարծում եմ, որ դրանք անհամեմատելի կատեգորիաներ են»:
Վիգեն Սարգսյանի հարցազրույցը կարող եք դիտել [url=https://russian.rt.com/ussr/news/367265-otnosheniya-rossiya-turciya-armeniya]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
2815 դիտում
11:24 03-03-2022
Հայաստանը պիտի առավել հասկանալի լինի աշխարհին, աշխարհն էլ՝ առավել հասկանալի Հայաստանին. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3921 դիտում
18:31 03-03-2017
Մենք կարող ենք եվրոպացիների համար լինել վստահելի և կանխատեսելի հարևան. Սերժ Սարգսյանի հարցազրույցը Euronews-ին
1153 դիտում
15:44 22-11-2023
ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելը չի համապատասխանում Հայաստանի ժողովրդի շահերին. Զախարովա
Այս բաժնից
760 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
601 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
709 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված