211652_close_icon
views-count49058 դիտում article-date 19:41 07-04-2015

Արտակարգ դեպք Երևանում. քաղաքացիների և 1-03 շտապօգնության թիվ 15 բրիգադի ճիշտ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ քաղաքացին փրկվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Կոմիտաս 11 շենքի դալանում քաղաքացիներն հայտնաբերել են ինքնազգացողությունը վատացած մի տղամարդու: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գրեթե 2-3 րոպեի ընթացքում օպերատիվորեն ժամանեց 1-03 շտապօգնության թիվ 15 բրիգադը, ովքեր զննելով գետնին ընկած տղամարդուն՝ պատգարակով, քաղաքացիների օգնությամբ, տեղափոխեցին Արմենիա բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բժշկական օգնություն ցուցաբերող բժիշկներն հայտնեցին, որ այս պահին ոչինչ չեն կարող ասել և նրան հետազոտելուց հետո միայն կարող են իմանալ տղամարդու, որը կլիներ 50-ից բարձր, ինքնազգացողության վատացման պատճառը: Դեպքի մասին տեղեկացվել է նաև ոստիկանության Արաբկիրի բաժին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր