1176 դիտում
20:57 07-04-2015
Հանձնարարվել է գույքագրել և կարճ ժամկետում մաքրել անձրևատար համակարգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Սահմանված ժամանակացույցով վարչական շրջաններում ընթացքի մեջ են ֆրանսիական կառավարության կողմից տրամադրված վարկային միջոցներով իրականացվող ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքները: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային հերթական խորհրդակցությանը:
Անդրադառնալով մայրաքաղաքի հեղեղատար համակարգի աշխատանքին՝ քաղաքապետը հանձնարարել է գույքագրել և «Երևան ջուր» ընկերության հետ կարճ ժամկետում կազմակերպել անձրևատար, մասնավորապես վերջին տեղումների ժամանակ ջրակուտակումներ առաջացած հասցեների համակարգերի մաքրման աշխատանքները:
«Նախորդ շաբաթվա ընթացքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով երկու վարչական շրջաններում ունեցանք ջրակուտակումներ: Հարկ է, որ մեր համաքաղաքացիները տեղեկանան, որ երկու դեպքում էլ հարակից տարածքների սեփականատերերի մեղքով է առաջացել խնդիրը: Շենգավիթում «Նաիրիտ» գործարանի պատճառով, որը հեղեղատարի մեջ պատ է շարել ու փակել է այն, նաև արգելել է համապատասխան ծառայություններին մուտք գործել տարածք և կարգավորել խնդիրը՝ պատճառաբանելով, որ տվյալ տարածքը անվտանգության գոտի է: Իսկ Նուբարաշենի խճուղում հարակից հողերի սեփականատերերի մեղքով է ստեղծվել նման իրավիճակ, քանի որ նրանք հեղեղատար հանդիսացող ձորակում հողի մեծ զանգված են կուտակել, ինչն իր հերթին խցանման պատճառ է դարձել:
Օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկենք այս ուղղությամբ և պատասխանատվության ենթարկեք մեղավորներին»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/30/47967/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, երբ Երևանում եղանակը փոթորկվում է՝ դառնալով անձրևային, ճանապարհը դառնում է [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/30/47982/]անանցանելի[/url] կամ դժվարանցանելի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
960 դիտում
19:29 17-09-2014
Մաքրվում են անձրևատար և հեղեղատար համակարգերը
3303 դիտում
19:45 01-08-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է սեղմ ժամկետում գույքագրել քաղաքացիների կրած վնասները
1359 դիտում
18:10 22-02-2016
Հանձնարարվել է գույքագրել և ապամոնտաժել քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտող գովազդային վահանակները
Այս բաժնից
715 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»