211652_close_icon
views-count963 դիտում article-date 19:29 17-09-2014

Մաքրվում են անձրևատար և հեղեղատար համակարգերը

Մայրաքաղաքի անձրևատար ու հեղեղատար համակարգերը պարբերաբար մաքրվում են: Գործընթացն ավելի ծավալուն է դառնում հատկապես գարնան և աշնան ամիսներին, քանի որ տարվա այդ ժամանակահատվածներում են արձանագրվում առատ տեղումներ: Հնարավոր հետևանքներից խուսափելու նպատակով «Երևան Ջուր» ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական մի շարք փողոցներում ավելի շատ տեխնիկական միջոցներ և աշխատուժ կներգրավի անձրևատարներն ու սելավատարները մաքրելու համար: Երևանում, ըստ առաջնահերթության, շարունակվում է ջրահեռացման համակարգերի նորոգումը, միաժամանակ միջոցներ են ձեռնարկվում դրանք ընդլայնելու համար: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր