211652_close_icon
views-count1488 դիտում article-date 10:13 08-04-2015

«Հաղթել-հաղթել» մոդելը կիրառելու համար պետք է հոգևոր և մտավոր ավելի բարձր մակարդակ. «Առավոտ»

«Ամերիկացի մասնագետները դեռևս մի քանի տասնամյակ առաջ բոլոր տեսակի հարաբերություններում՝ միջանձնային, կորպորատիվ, ներքաղաքական, միջազգային, առանձնացրել են հիմնականում երեք տիպի մոդելներ. «պարտվել-պարտվել», «հաղթել-պարտվել» և «հաղթել-հաղթել» [win-win]: Առաջինը անմեղսունակների համար է. օրինակ՝ ամուսինները բաժանվում են, և դատարանը որոշում է, որ ամուսինը պետք է իր մեքենան վաճառի և ստացած գումարը տա նախկին կնոջը: Այդ որոշումից դժգոհ տղամարդն իր 100 հազար դոլարանոց ավտոմեքենան վամառում է 5 դոլարով, որը և հանձնում է նախկին կնոջը: Մեկը մնում է առանց մեքենայի, երկրորդը՝ առանց գումարի, երկուսն էլ պարտվում են: Աշխարհում հարաբերությունները, որպես կանոն, հիմնված են «հաղթել-պարտվել» մոդելի վրա: Օրինակ՝ ինձ ամեն օր «հաղթում են», նույնիսկ կասեի՝ «ջախջախում են» բազմաթիվ ընթերցողներ, որոնք ցույց են տալիս, թե որքան սխալ և հիմար բաներ եմ ես գրում՝ դրանով, իրենց կարծիքով, ինձ լուրջ հոգեբանական հարվածներ հասցնելով: Կամ՝ մեկը շուկայում 100 դրամանոց ապրանքը վամառում է 1000 դրամով, և դրանով «հաղթում է» միամիտ համախոհին: Կամ ամուսինը ստիպում է կնոջը գնալ մի տեղ, որտեղ վերջինս չի ուզում գնալ, այսպես ասած՝ «կոտրում է նրա դիմադրությունը» և դրանով «հաղթանակ է տոնում»: Եվ այդպես է ռչ միայն միջանձնային հարաբերություններում, այլև աշխարհի մասշտաբով: Հիմա, պարզ է, չէ՛, թե ինչու է աշխարհն այդքան անկատար: «Հաղթել-հաղթել» մոդելի լավագույն օրինակն էր անցած շաբաթ Շվեյցարիայում «վեցյակի» և Իրանի միջև ձեռք բերված շրջանակային համաձայնագիրը: Պատժամիջոցները վերացնելու դեպքում Իրանի տնտեսությունը, որը հզոր ներուժ ունի, կսկսի ազատ շնչել, ինչից շահելու են թե՛ բուն Իրանը և թե՛ նրա հարևանները (նաև մենք, եթե ճիշտ աշխատենք): Ռուսաստանը նույնպես Իրանի հետ ունի շատ ամուր քաղաքական և տնտեսական կապեր և կկարողանա մի շարք ծրագրեր իրականացնել, այղ թվում՝ ատոմակայանների կառուցման ուղղությամբ: Նավթի գինը, ճիշտ է, շարունակելու է ընկնել, բայց մեր ռազմավարական գործընկերները վաղ թե ուշ պետք է հասկանան, որ չի կարելի ամբողջ տնտեսությունը կառուցել գազ և նավթ վաճառելու վրա: Արևմուտքն էլ կազատվի Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իր վախերից և բարենպաստ սցենարի դեպքում պատմական մոտ ապագայում կարող է տնտեսական լավ գործընկեր ունենալ: Ինչ ուզում եք ասեք՝ «հաղթել-հաղթել» մոդելը կիրառելու համար պետք է հոգևոր և մտավոր ավելի բարձր մակարդակ»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր