1163 դիտում
16:33 08-04-2015
«Մեկ անգամ Ռուսաստանում». Բերեզովսկին և Աբրամովիչը կդառնան ֆիլմի հերոսներ
«The Hollywood Reporter»-ին, «Warner Bros.» և «RatPac Entertainment» կինոընկերությունները մտադիր են էկրանավորել Բէն Մեզրիչի «Մեկ անգամ Ռուսաստանում. Օլիգարխների վերելքը՝ ճշմարիտ պատմություն պատվախնդրության, հարստության, դավաճանության և սպանության մասին» գիրքը: Այս մասին տեղեկացնում է «gazeta.ru»-ն` հիշեցնելով, որ Մեզրիչի նախորդ հանրահայտ գիրքը եղել է «Ակամայից միլիարդատերերը» վեպը, որի հիման վրա նկարահանվեց «Facebook»-ի հիմնադիրների մասին պատմող «Սոցիալական ցանց» ֆիլմը:
Ինչ վերաբերում է «Մեկ անգամ Ռուսաստանում»-ին, այն հուլիսի 2-ին լույս կտեսնի «Atria Books»-ի կողմից: Գրքի գլխավոր հերոսներն են Բորիս Բերեզովսկին և Ռոման Աբրամովիչը:
Գրքի գաղափարն առաջարկել է պրոդյուսեր և ռեժիսոր Բրեթ Ռէթները, ով անձամբ շփվել է մի շարք ռուսաստանցի օլիգարխների հետ: Ռէթները կլինի ֆիլմի պրոդյուսերներից մեկը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում