211652_close_icon
views-count1090 դիտում article-date 19:00 08-04-2015

Թմրամիջոց պատրաստելու և պահելու կասկածանքով բերման են ենթարկել

Ապրիլի 7-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Սանահին-Սարահարթ թաղամասից, թմրամիջոց պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Նիկոլայ Խ.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ հետևյալ պարունակությամբ` 51 լուցկու տուփ, «պիրալգին» տեսակի դեղահաբի դատարակ տուփ, 10 մլ ծավալով ներարկչի դատարկ փաթեթ, 10 մլ ծավալով օգտագործված ներարկիչ` ասեղով` ծայրի հատվածում առկա արնանման կարմիր գույնի հեղուկի չոր հետք, 10 մլ ծավալով ներարկիչ` ներսի պատերին անգույն կաթիլաձև հետքերով, 10 մլ ծավալով օգտագործված դատարկ ներարկիչ` ներսի պատերին անգույն կաթիլաձև հետքերով, 20 մլ ծավալով ներարկիչ` առանց մխոցի, ներսի կենտրոնական մասում սև բամբակի նմանվող խցանով, ներարկչի մխոց, 30 մլ ծավալով յոդի դատարկ սրվակ, 0,5 լ ծավալով շիշ` գլխամասում փակված խցանով, իսկ ներսում մասնակի լցված մուգ գույնի հեղուկով և պոլիէթիլենային տոպրակ հետևյալ պարունակությամբ` 1 լ տարողությամբ ճզմված պոլիմերային շիշ` դեղին հեղուկով, 1 լ տարողությամբ պոլիմերային ճզմված շիշ, որի մեջ և պատերին մասնակի առկա է դեղնասպիտակավուն հեղուկ և մածուցիկ նյութ, 10 մլ ծավալով դատարկ 14 ներարկիչ, 20 մլ ծավալով դատարկ ներարկիչ` մեջը` ներարկիչի 2 ասեղ, «լիմոնի աղ» գրառմամբ թղթյա 1 տուփ` բյուրեղյա զանգվածով, ստվարաթղթե տուփ` «կերակրի սոդա» գրառմամբ` մասնակի լցված սպիտակ փոշիով, ծխախոտի տուփ, որի մեջ առկա է դեղի ապակյա սրվակ` գլխամասին փակցված մետաղյա լարով, 2 մետաղյա սայր և սուրճի բաժակ, որի մեջ առկա է բամբակի 2 խծուծ: Նիկոլայ Խ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, դրանք «բենզոլ» տեսակի թմրամիջոց պատրաստելու ժամանակ օգտագործված պարագաներն ու նյութերն են: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր