211652_close_icon
views-count1217 դիտում article-date 12:43 12-09-2015

Թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով բերման են ենթարկել

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրիի Պուշկինի փողոցի թիվ 63 հասցեում գտնվող կիսաքանդ շինությունից, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Խաչատուր Բ.-ին և 1991 թ. ծնված Ռոբերտ Հ.-ին: Զննությամբ նշված կիսաքանդ շինությունից հայտնաբերվել է էմալապատ աման՝ շագանակագույն նստվածքով, 400 գ բուսական զանգվածի ցողուն և 4.7 գ մանրացված բուսական զանգված: Խաչատուր Բ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն, իսկ բուսական զանգվածները քաղել է Գյումրիի ավտոկայանի տարածքի կանեփի թփերից: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր