211652_close_icon
views-count1422 դիտում article-date 18:55 09-04-2015

Ազգային ժողովի նախագահը եւ պատգամավորները 100 խորհդանշական ծառ են տնկել խորհրդարանի այգում

Ապրիլի 9-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձանի բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Աժ պատգամավորներ, աշխատակազմի ներկայացուցիչներ: Հուշարձանի բացումից հետո Ազգային ժողովի նախագահը եւ պատգամավորները 100 խորհդանշական ծառ են տնկել խորհրդարանի այգում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի: Խոսելով Ազգային ժողովի այգում տնկվող խորհրդանշական հարյուր ծառի մասին՝ Ազգային ժողովի նախագահն այդ ծառերը համարել է հաղթանակներ կերտելու շարունակական ավանդույթին հավատարիմ մնալու հաստատուն վկայություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր