744 դիտում
20:56 09-04-2015
Տարոն Մարգարյանը հանդիպել է Կանադայի հայազգի դատավորի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կանադայի քաղաքացիության և ներգաղթի հայազգի դատավոր Արիս Պապիկյանի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետն առանձնակի կարևորել է Կանադայում հայ համայնքի զարգացմանն ու Հայոց Ցեղասպանության ճանաչմանը և հիշատակմանն ուղղված կանադահայ իրավաբանի հայանպաստ գործունեությունը:
Տարոն Մարգարյանը համառոտ ներկայացրել է Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները: Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ քաղաքապետն առանձնացրել է նաև այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցություն է իրականացնում քույր և գործընկեր քաղաքների հետ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արիս Պապիկյանն իր հերթին վստահեցրել է, որ կշարունակի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերն ու կանի հնարավորը Երևանի ու կանադական քաղաքների միջև արդյունավետ փոխգործակցության հաստատման ու ընդլայնման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
934 դիտում
22:28 21-08-2023
Կանադայի հայ դատի հանձնախումբը Կանադայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Արցախում տիրող օրհասական վիճակը
839 դիտում
18:00 09-04-2015
Վարչապետն ընդունել է Կանադայի հայազգի դատավորին
Այս բաժնից
646 դիտում
22:36 31-10-2024
Տիգրան Ավինյանը մասնակցել է Երվանդ Մանարյանի 100-րդ հոբելյանին նվիրված արձանի բացմանը
3030 դիտում
22:04 31-10-2024
Անցկացրու՛ weekend Աբու Դաբիում
1213 դիտում
22:01 31-10-2024
Հայտնաբերվել են մեծ քանակի տարատեսակ թմրամիջոցներ․ ՔՈԳՎ բացահայտումը