893 դիտում
18:00 09-04-2015
Վարչապետն ընդունել է Կանադայի հայազգի դատավորին
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Կանադայի քաղաքացիության եւ ներգաղթի հայազգի դատավոր Արիս Պապիկյանին:
Զրուցակիցները կարեւորել են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումն ու խորացումը եւ այդ համատեքստում՝ համատեղ տարբեր ծրագրերի իրականացումը: Անդրադարձ է եղել նաեւ կանադահայ գաղութի գործունեությանը, որն ակտիվ դերակատարություն եւ մեծ ներգրավվածություն ունի երկրի հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն կարեւորել են նաեւ հայապահպանության հարցը, անդրադարձել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով անցկացվող միջոցառումներին:
Նմանատիպ նյութեր
741 դիտում
20:38 03-07-2014
Վարչապետն ընդունել է Լիբանանի հայազգի նախարարին
789 դիտում
20:56 09-04-2015
Տարոն Մարգարյանը հանդիպել է Կանադայի հայազգի դատավորի հետ
Այս բաժնից
544 դիտում
12:08 18-01-2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի