1285 դիտում
10:55 10-04-2015
ԵՏՄ-ում գնաճի տեմպն ակտիվացել է. Հայոց Աշխարհ
«Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում այս տարի ակտիվացել է գնաճի տեմպը,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Դա տեղի է ունեցել ազգային արժույթների արժեզրկմանը զուգընթաց։
Ազգային արժույթի արժեզրկման ամենաբարձր տեմպը գրանցվել է Բելառուսում (այն հասնում է մինչեւ 24-25 տոկոսի)։
Տարեսկզբի երեք ամիսներին ռուբլին դոլարի նկատմամբ թուլացել է գրեթե 4 տոկոսով։ Իհարկե, այդ ընթացքում արձանագրվել է ռուսական արժույթի բարձր տատանողականություն։ Երկար ժամանակ դոլարի գինը ռուսական շուկայում տատանվում էր 65 ռուբլու սահմաններում։ Միայն վերջին շրջանում այն սկսեց ոչ միայն կայունանալ, այլև բավականաչափ ամրապնդվել։
Վերջին օրերի տվյալներով, ռուբլին տարեսկզբի համեմատ նույնիսկ հասցրել է մի քանի կետով արժևորվել։ Եթե անցած տարվա դեկտեմբերին դոլարի գինը գերազանցում էր 56 ռուբլին, ապա ներկայիս փոխարժեքով 54-ի սահմաններում է։
Ազգային արժույթի ավելի փոքր արժեզրկում է արձանագրվել Ղազախստանում (մոտենում է 2 տոկոսին)։
ԵԱՏՄ-ում միակ երկիրը Հայաստանն է, որտեղ ազգային արժույթը ոչ միայն չի արժեզրկվել, այլև նույնիսկ մի փոքր ամրապնդվել է։ Սակայն դա չի խանգարել, որ Հայաստանում ևս արձանագրվի գնաճի տեմպի ակտիվացում։ Տարեսկզբի երկու ամիսների տվյալներով այն կազմել է 2,4 տոկոս» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
1154 դիտում
11:00 17-04-2015
Այս քայլերով Եվրամիությունն ու ԱՄՆ-ը Թուրքիային չե՞ն հարկադրում շրջվել դեպի արևելք ու միանալ ԵՏՄ-ին. Հայոց աշխարհ
9722 դիտում
12:37 18-04-2020
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման տեմպն այս պահին 17 օր է
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը