211652_close_icon

Եթե մեղմացումների արդյունքում վարակի տարածման տեմպն աճի այն աստիճան, որ առողջապահական համակարգը չհասցնի սպասարկել, ամենակոշտ ռեժիմից էլ ավելի կոշտ ռեժիմի կարող ենք վերադառնալ. Տիգրան Ավինյան

views-count53308 դիտում article-date 11:59 30-04-2020
Եթե մենք տեսնենք, որ այս մեղմացումների քաղաքականությունը բերում է վտանգավոր հետևանքի, և վարակի տարածման արագությունն ու տեմպը աճում է այն աստիճան, որ մենք մտավախություն ունենանք, որ առողջապահական համակարգը կարող է չհասցնել սպասարկել հիվանդների, ես կարծում եմ, որ միանշանակ ամենակոշտ ռեժիմից էլ ավելի կոշտ ռեժմի կարող ենք վերադառնալ: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածման հետևանքով առկա սահմանափակումներին: «Դրա համար շատ կարևոր է սահմանված կանոնները խստորեն պահպանելը տնտեսվարողների կողմից, քանի որ ավելի շատ իրենց շահերից է դա բխում: Պետք չէ լինել անվախ և պետք է լինել զգուշավոր, որ չանդրադառնանք հին ռեժիմներին»,-ասաց նա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մինչ այս բժշկական հսկողության ներքո են պահել կորոնավիրուսով վարակված այն մարդկանց, որոնք բուժման կարք չունեն, այլ պահել են, որ չտարածվի վարակը: Նա նշեց, որ կարող են գնալ նոր քաղաքականության, ըստ որի՝ բուժհաստատություններում պետք է գտնվեն այն մարդիկ, ովքեր ունեն բժշկության կարիք: «Մենք նոր քաղաքկանության պայմաններում կարողանալու ենք սպասարկել 1500 ծանր դեպք, իհարկե, հաշվի առնելով, թե նրանցից քանիսը թոքերի օդափոխման սարքի կարիք կունենան»,-ասաց նա: Վարչապետը նշեց, որ իրենք պարտավոր են այս իրավիճակի մասին հանրությանը իրազեկել: «Սկսած առաջին դեպքի արձանագրումից մինչ օրս՝ հանրությունը կառավարությունից հարյուր տոկոս լիարժեք տեղեկություն է ստացել բոլոր փաստերի մասին»,-հավելեց նա:

Նմանատիպ նյութեր