211652_close_icon
views-count1636 դիտում article-date 12:04 10-04-2015

Այսօր հանրապետության բոլոր դպրոցներում կպատրաստեն անմոռուկներ. տեսանյութ

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացված՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի՝ 2015 թվականի ապրիլի 10-ին հանրապետության բոլոր դպրոցների 5-12-րդ դասարանների սովորողները, դասղեկի ժամին կպատրաստեն անմոռուկներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կրթության և գիտությանն նախարարության մամլո ծառայությունից: Յուրաքանչյուր սովորող պատրաստելու է 6 անմոռուկ՝ հակառակ կողմում նշելով իր տվյալները (անունը, ազգանունը, մարզը, դպրոցը, դասարանը): Անմոռուկի պատրաստման ձևին կարելի է ծանոթանալ հետևյալ [url=https://www.youtube.com/watch?v=PrrjTuKuXZE&feature=youtu.be]հղմամբ[/url]:

Նմանատիպ նյութեր