211652_close_icon
views-count20490 դիտում article-date 13:29 10-04-2015

Ես Քիմ Քարդաշյանի ցավը տանեմ, ով Քիմին չի գնահատում, նա հայ չի. ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյան` Շմայս

Ես Քիմ Քարդաշյանի ցավը տանեմ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Առաքել Մովիսյանը` Շմայսը՝ անդրադառնալով Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի անդամների հայաստանյան այցին եւ նրան հասցեագրվող քննադատություններին: Պատգամավորը նշեց, որ շատ լավ է վերաբերվում Քիմի այցին, գնահատում նրա հայրենասիրությունը եւ վերաբերմունքը՝ հայրենիքի նկատմամբ ու ավելացրեց: «Ես Քիմ Քարդաշյանի ցավը տանեմ: Այն հայը, ով նրան չի գնահատում, ուրեմն նա հայ չի: Վե՛րջ, էլ ասելիք չունեմ»: Ինչպես ավելի վաղ հայտնել էր մեր թղթակիցը, Քարդաշյանները և նրա ամուսինը՝ աշխարհահռչակ ռեփփեր Քայնե Ուեսթը, Հայաստան են ժամանել ապրիլի 8-ի երեկոյան: Նրանց դիմավորել էին աղ ու հացով: Օդանավակայանի VIP սրահում ուժեղացված հսկողություն էր իրականացվում, լրագրողները հնարավորություն չէին ունեցել Քարդաշյանին մոտենալու, վերջինս էլ հրաժարվել էր հարցերին պատասխանել: Նրանք օթևանել են «Մարիոթ» հյուրանոցում: Իսկ այցի հաջորդ օրը՝ ապրիլի 9-ին, Երևանում շրջայց կատարելուց հետո Քարդաշյաններին կառավարությունում ընդունել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նմանատիպ նյութեր