4043 դիտում
15:09 30-09-2014
Երկաթը տաք-տաք են ծեծում, բայց ես, ի տարբերություն շատերի, թաքուն չեմ հայհոյում. Առաքել Մովսիսյան (Շմայս)
Էս երկրում հլը չկա ոչ մեկը, ով ուզենա ժամկետ դնի պետության վրա։ Պետությունը մեկն ա: Այս մասին ԱԺ-ում այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը՝ արձագանքելով լրագրողների այն հիշեցմանը, թե այսօր լրանում է քառյակի ներկայացրած պահանջների ժամկետը:
Ա. Մովսիսյանն իր վրդովմունքը հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանից, ով հաճախ քննադատում է նախագահին:
«Դա նշանակում ա, որ նա իր տունն էլ ա էտ ձեւով կարգավորում, քֆուր ա տալիս, հայհոյանք անում միտինգի ժամանակ։ Ով որ նախագահին քֆուր ա տալիս, նա սրբություն չունի»,-իր զայրույթն այդկերպ արտահայտեց Առաքել Մովսիսյանը:
Սակայն, երբ լրագրողները հակադարձեցին՝ հիշեցնելով, որ շատ են ԱԺ-ում հայհոյող պատգամավորները, որոնցից մեկն էլ հենց ինքն է, ասաց. «Երկաթը տաք-տաք են ծեծում: Ես թաքուն չեմ անում այդ ամեն ինչը։ Պետք լինի, էլի կտամ: Բայց մենք ընդդիմադիրներին չենք հայհոյել, պարզապես իրենց տեղն ենք դրել: Ես անհատին եմ հայհոյում, իսկ երկրի դրոշին, հիմնին, նախագահին հայհոյողին ես համարում եմ դավաճան»:
Նմանատիպ նյութեր
20490 դիտում
13:29 10-04-2015
Ես Քիմ Քարդաշյանի ցավը տանեմ, ով Քիմին չի գնահատում, նա հայ չի. ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյան` Շմայս
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված