211652_close_icon
views-count984 դիտում article-date 20:31 10-04-2015

Վայոց ձորի ԲԿ-ների մասնագետները կվերապատրաստվեն. լուսանկարներ

Համաձայն ապրիլի 9-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի, ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը հանդիպել է Վայոց ձորի մարզի առողջապահական կազմակերպությունների ղեկավարների և բժիշկների հետ: Արթուր Ռոստոմյանը ներկայացրել է հուշագրով ամրագրված արդյունավետ ու բազմակողմանի համագործակցության նպատակն ու խնդիրները, նշել ՓԲԸ-ի կողմից նեղ մասնագետների կարճաժամկետ վերապատրաստում իրականացնելու պատրաստակամության և մարզից ԲԿ գործուղված հիվանդների համար մտուցվող ծառայությունների պատշաճ կազմակերպման մասին: Բանախոսը նշել է, որ կարճաժամկետ վերապատրաստումների ընթացքում նախատեսվում է նեղ մասնագետներին ծանոթացնել բուժման նորագույն մեթոդներին ու մոտեցումներին, ինչպես նաև մասնակից դարձնել վիրահատական միջամտություններին: Իսկ մարզի բժշկական հաստատությունների հետ օնլայն կապի ապահովման դեպքում՝ տրամադրել բժշկական կոնսուլտացիաներ: Այնուհետ ՓԲԸ-ի մասնագետների կողմից կազմակերպվել է խմբային մասնագիտական կոնսուլտացիաներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր