211652_close_icon
views-count1522 դիտում article-date 12:50 22-03-2015

Գեղարքունիքի ներառական կրթության մասնագետները կվերապատրաստվեն

«Վորլդ Վիժն Հայաստան Գավառի տարածքային զարգացման ծրագրի» կրթության ոլորտի պատասխանատուների նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում, որի նպատակն էր վեր հանել ներառական կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները, քննարկել դրանք և ներկայացնել համապատասխան առաջարկություն: Հանդիպմանը հրավիրված էր կրթության ոլորտի փորձագետ Անուշ Ալեքսանյանը: Նա նշեց, որ համակարգը նոր է և բնականաբար աշխատանքին համընթաց ի հայտ են գալիս բազմապիսի խնդիրներ, որոնք պետք է լուծում ստանան համատեղ աշխատանքի, հետևողականության, վերապատրաստումների և անհրաժեշտ այլ ներդրումների շնորհիվ: Խնդիրներից փորձագետը առանձնացրեց ներառական կրթության վերաբերյալ գիտելիքների, օրենսդրական ակտերի պակասը: Հանդիպման ընթացքում մասնակիցները խոսեցին նաև ներառական կրթության ուղղությամբ դասագրքերի, մեթոդական նոր ձեռնարկների ստեղծման, արդյունավետ ներառական կրթություն ունենալուն նպաստող այլ խնդիրների մասին: «Վորլդ Վիժն Հայաստան»-ի նախաձեռնությամբ առաջիկայում իրականացվելու են վերապատրաստման դասընթացներ աշակերտների, ծնողների և ուսուցիչների համար:

Նմանատիպ նյութեր