«Հրեշը լուսնի վրա» պիեսի պրեմիերան` Մանկավարժականում. լուսանկարներ
Մանկավարժական համալսարանում կրկին թատերական պրեմիերա էր. այս անգամ հանդիսատեսին ներկայացվեց Ռիչարդ Կալինոսկիի «Հրեշը լուսնի վրա» պիեսի բեմադրությունը:
Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ լուսնի վրա նստած հրեշի պատմությանը նոր շունչ տված ռեժիսոր, ՀՊՄՀ դասախոս Հերբերտ Գասպարյանը ներկայացրել է` փոքր-ինչ շեղվելով լեհ դրամատուրգի պատմությունից՝ առավել լավատեսական նոտա ներառելով դրանում:
Հեռուստառեժիսուրայի բաժնի 3-րդ կուրսի ուսանողները «Հրեշը լուսնի վրա» բեմադրությունում ներկայացրին Ցեղասպանությունից փրկված, որբացած Արամի ու Սեդայի կյանքը 1915 թվականի ոճրից հետո, երբ 1920-ականներին հայերի հավաքական կերպարը ներկայացնող հերոսները փորձում են նոր կյանք սկսել Միլուոկիում: