211652_close_icon
views-count10327 դիտում article-date 18:35 10-04-2015

Գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը մեկնել են Երուսաղեմ՝ Հիսուսի գերեզմանին հայ զինվորի եւ սահմանի խաղաղության համար աղոթելու

ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր, Զորավար Մանվել Գրիգորյանը եւ գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մեկշաբաթյա այցով մեկնել են Երուսաղեմ: Այցի նպատակը, նախ եւ առաջ, երկրի եւ սահմանին կանգնած զինվորի համար աղոթք հղելն է Հիսուսի գերեզմանին: Բացի այդ, Մանվել Գրիգորյանը Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է նվիրել Երուսաղեմի հայ համայնքին: Այցի ընթացքում գեներալը մասնակցելու է նաեւ Երուսաղեմի՝ հայկական համայնքին իր կողմից նվիրած խաչքարի բացմանը, որտեղ ներկա են լինելու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ եւ հոգեւորականներ, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր