211652_close_icon
views-count1811 դիտում article-date 09:17 11-04-2015

Հարավային Կորեայի առաջնորդը մերժել է Մոսկվա այցելելու Պուտինի հրավերը

Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեն այն երկրների նախագահների թվին ավելացավ, ով չի մասնակցելու Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին. նա մերժել է ՌԴ նախագահ Պուտինի հրավերը, հաղորդում է հարավկորեական «Ռենհապ» գործակալությունը: Կին Խենի փոխարեն երկիրը Մոսկվայում կներկայացնի Հարավային Կորեայի նախագահի՝ արտաքին գործերով հատուկ խորհրդական Յուն Սան Խյոնը: Օրերս հայտնի էր դարձել նաև, որ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, ով մտադիր է Մոսկվա այցելել՝ մասնակցելու Մեծ հաղթանակի տոնական միջոցառումներին, չի մասնակցելու ռազմական շքերթին:

Նմանատիպ նյութեր