211652_close_icon
views-count1026 դիտում article-date 15:26 11-04-2015

Սահմանվել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նոր դրամաշնորհային ծրագրի հիմնական ստացողները

ՀՀ առողջապահության նախարարության Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում անցկացվեց ՀՀ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը: Նիստի օրակագը հաստատելուց հետո ՄՀՀ քարտուղար Տաթևիկ Կոստանյանը համառոտ ներկայացրեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված դրամաշնորհային հայտի մշակման ընթացքի գործողությունները, իսկ ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված դրամաշնորհային հայտի համար առկա ֆինանսական միջոցները: 2015 թվականի փետրվարին ձևավորված դրամաշնորհային հայտի փաթեթր մշակող աշխատանքային խմբի ղեկավար Արշակ Պապոյանը անդրադարձավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված դրամաշնորհային հայտի հիմնական ստացողների նախնական գնահատմանը, նաև ներկայացրեց հայտի մշակման ուղղությամբ միջազգային փորձագետների հետ համատեղ կատարված աշխատանքի արդյունքները: Նիստի ընթացքում փակ քվեարկությամբ սահմանվեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նոր դրամաշնորհային ծրագրի Հիմնական ստացողները, որոնք են ՀՀ առողջապահության նախարարությունը և «Առաքելություն առևելք» մարդասիրական օգնության կազմակերպությունը: Ամփոփելով նիստի արդյունքները` Վահան Պողոսյանը շնորհակալություն հայտնեց աշխատանքային խմբին և մասնակիցներին համագործակցության և իրականացված աշխատանքների համար: Նա ընդգծեց, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակում Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները բարձր են գնահատել Հայաստանի ձեռքբերումները: Հեռակապի միջոցով Ժնևից նիստին մասնակցում էր նաև «Գլոբալ հիմնադրամի» պորտֆոլիո-մենեջեր Վալերիա Գրիշեչկինան: Նա նույնպես իր գոհունակությունը հայտնեց իրականացված աշխատանքներից: Նշենք, որ գործում է ՄՀՀ ինտերնետային եռալեզու www.ccmarmenia.am կայքը, ուր մանրամասն ներկայացված է անցկացվող նիստերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը:

Նմանատիպ նյութեր