1124 դիտում
20:56 11-04-2015
Ժան-Մարի Լե Պեն. շաբաթվա մարդը՝ EUROMAG-ի վարկածով
EUROMAG ամսագիրը շաբաթվա մարդ է ճանաչվել ֆրանսիական ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցության նահապետ Ժան-Մարի Լե Պենին, ով որոշել է իր մասին հիշեցնել կազմակերպության հանրահայտության աճի ֆոնին:
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, վերջինս իր մասին նա հիշեցրեց բավական յուրահատուկ ձևով՝ բանավեճի մեջ մտնելով կուսակցության ներկայիս առաջնորդի՝ իր դստեր Մարին Լե Պենի հետ:
Հայրը մեղադրել է դստերը դավադրության և դավաճանության մեջ, ինչպես նաև հերթական անգամ սկանդալի մեջ է հայտնվել՝ աջակցելով նացիստներին:
Մինչ այդ նա հայտարարել էր, թե նացիստական գազի խցիկները եղել են «աննշան պատմական մանրուք»: Ազգայնականների ներկայիս առաջնորդը արձագանքել էր դրան, առաջարկելով հորը լքել կուսակցությունը: Նա հոր հետ հանրային բանավեճի մեջ էր մտել, հայտարարելով, թե նման արտահայտություններով վերջինս վարկաբեկում է «Ազգային ճակատը», որի ծրագիրն ու գաղափարները ոչ մի ընդհանուր բան չունեն Հիտլերի ռեժիմի հետ:
Նմանատիպ նյութեր
1372 դիտում
23:30 25-04-2015
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը` EUROMAG-ի վարկածով շաբաթվա մարդ
1065 դիտում
22:44 06-06-2015
EUROMAG-ի վարկածով շաբաթվա մարդ է ճանաչվել Լատվիայի նորընտիր նախագահը
1145 դիտում
18:00 27-06-2015
Թագաժառանգ Հարրին` EUROMAG-ի վարկածով շաբաթվա մարդ
Այս բաժնից
730 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
820 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ
637 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել