1857 դիտում
22:09 11-04-2015
ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերին մեղադրել է կոռուպցիայի մեջ
Արգենտինացի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան մեղադրել է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերին կոռուպցիայի մեջ: Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, մեղադրանքները կապված են Բլատտերին հինգերորդ ժամկետի համար ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու առաջադրելու հետ:
«Բլատտերը կոռումպացված է: Այս մարդը անսահմանափակ իշխանություն ունի, չնայած իր կյանքում ոչ մի անգամ գնդակին չի հարվածել: Բացի Հորդանանի թառաժառանգից, նրա հետ ոչ ոք չի կարող մրցակցություն կազմել», - հայտարարել է Մարադոնան:
2015 թ. մայիսի 29-ին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին, բացի Բլատտերից և Հորդանանի թառաժառանգ Ալի բին Ալ-Հուսեյնից, մյուս թեկնածուներն են անվանի պորտուգալացի ֆուտբոլիստ, ժամանակին «Ռեալում» և «Բարսելոնում» հանդես եկող Լուիշ Ֆիգուն և Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլային միության ղեկավար Միխաէլ վան Պրագը:
Նշենք, որ 79-ամյա Յոզեֆ Բլատտերը գլխավորում է ՖԻՖԱՆ-ն 1998-ից:
Նմանատիպ նյութեր
4013 դիտում
22:22 09-02-2017
Դիեգո Մարադոնան այսուհետ կաշխատի ՖԻՖԱ-ում
3598 դիտում
17:14 05-06-2015
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը սիրային կապի մեջ է եղել Կրիշտիանու Ռոնալդուի նախկին ընկերուհու՝ Իրինա Շեյքի հետ
3889 դիտում
21:25 02-06-2015
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատեր. Ես հրաժարական եմ տալիս
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում