3892 դիտում
21:25 02-06-2015
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատեր. Ես հրաժարական եմ տալիս
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը այսօր Ցյուրիխում շտապ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հրաժարական կտա կազմակերպության արտահերթ կոնգրեսում:
«Ես երկար եմ մտածել իմ նախագահության մասին և այն մասին, թե ինչպես եմ աշխատել վերջին քառասուն տարին: Այդ տարիները սերտորեն կապված են ՖԻՖԱ-ի հետ և այնպիսի հրաշալի մարզաձևի, ինչպիսին է ֆուտբոլը: Ես սիրում եմ ՖԻՖԱ-ին և ցանկանում եմ ամեն ինչ անել՝ ֆուտբոլը զարգացնելու համար:
Ես որոշել էի մասնակցել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին, քանի որ վստահ էի, որ ֆուտբոլի համար դեռ կարող եմ լավ բաներ շատ անել: Սակայն մարտահրավերները չավարտվեցին:
ՖԻՖԱ-ին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Իմ վերընտրությունը չստացավ ֆուտբոլի բոլոր սուբյեկտների աջակցությունը: Այդ իսկ պատճառով հետևյալ որոշումն եմ կայացրել. անհրաժեշտ է արտահերթ կոնգրես հրավիրել, որտեղ ես վայր կդնեմ իմ լիազորությունները: Այն պետք է հնարավորինս արագ հրավիրել, քանի որ ՖԻՖԱ-ի հերթական կոնգրեսը կայանալու է միայն հաջորդ տարվա մայիսին՝ Մեխիկոյում», նշել է Բլատերը:
Այսպիսով, իրականանում են այն վերլուծաբանների կանխատեսումները, որ նույնիսկ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելով, 79-ամյա Բլատերը շատ քիչ հնարավորություն ունի մնալ այդ պաշտոնում: Հիշեցնենք, որ Բլատերը առաջին անգամ ՖԻՖԱ-ն գլխավորել է 1998 թվականին: Իսկ 2015 թվականի մայիսի 29-ին նա 5-րդ անգամ վերընտրվեց այդ պաշտոնում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2000 դիտում
11:52 25-07-2015
Յոզեֆ Բլատեր. Ռուսաստանը կանցկացնի բոլոր ժամանակների լավագույն աշխարհի առաջնությունը. տեսանյութ
2243 դիտում
15:23 29-05-2015
Զեպ Բլատեր. ՖԻՖԱ-ն այսքան պրոբլեմ չէր ունենա, եթե աշխարհի առաջնությունները չտայինք Ռուսաստանին և Կատարին
1857 դիտում
22:09 11-04-2015
ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերին մեղադրել է կոռուպցիայի մեջ
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում