211652_close_icon
views-count1835 դիտում article-date 15:59 12-04-2015

Ապրիլի 24-ին նախատեսված օդապարիկներով միջոցառումը չի կայանա

Մի խումբ երիտասարդներ, ինչպես անցած տարի, այս տարի նույնպես կազմակերպում են գեղեցիկ ակցիա՝ ի հիշատակ Եղեռնի զոհերի և ի լուր աշխարհի անտեղյակ մարդկանց: Կիևյան կամրջի վրայից և հարակից Թումանյանի այգուց երկինք բաց կթողնվեն հազարավոր օդապարիկներ (Չինական լապտերներ), որոնք կխորհրդանշեն Եղեռնի անմեղ զոհերի հոգիները: Ակցիան պլանավորվում էր ապրիլի 24-ի երեկոյան 20:00-ին, սակայն քաղաքապետարանի հետ բանակցությունների արդյունքում տեխնիկական պատճառներով և անվտանգության նկատառումներով օրը տեղափոխվեց ապրիլի 26: Միջոցառումը լայն արձագանք է ստացել ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում և արտերկրում: Մեզ գրել են Կիևից, Մոսկվայից, Փարիզից և ցանկություն են հայտնել, որ իրենք էլ իրենց մոտ կազմակերպեն նույնատիպ ակցիա. այդ դեպքում միջոցառումը կկրի համաշխարհային բնույթ: Հասկանալի է, որ մարդկանց մի մեծ զանգված կուզենա մասնակցել միջոցառմանը, սակայն ինչ-ինչ պատճառներով չի կարողանա ապրիլի 26-ին գալ Թումանյանի այգի: Մեր կարծիքով միջոցառումը շատ ավելի ազդեցիկ կլինի, եթե որտեղ էլ գտնվենք այդ օրը, այդ ժամին, ամեն մեկս մեկ օդապարիկ բաց թողնի: Նույն ժամին երկինքը կլուսավորեն միլիոնավոր լուսատուներ, և վստահեցնում եմ, որ այդ օրվա լուսանկարները լայն տարածում կստանան համացանցում: Հայկ Մարկոսյան

Նմանատիպ նյութեր