17837 դիտում
11:31 12-04-2015
Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երեւանում. բախվել են Nissan Tiana-ն, Opel-ը, «07»-ն ու Mercedes-ը. վերջինս տապալել է աղբով լցված աղբարկղերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 10:30-ի սահմաններում Արտաշիսյան փողոցի թիվ 79 շենքի դիմաց բախվել են Opel մակնիշի 34 DN 073 համարանիշի, Nissan Tiana մակնիշի 91 CR 001 համարանիշի, «ՎԱԶ 2107» մակնիշի 70 TZ 071 համարանիշի եւ Mercedes մակնիշի 34 NF 396 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել 1-03 շտապօգնության բրիգադը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ ասելով, որ վնասվածքներ չեն ստացել:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչներ Արսեն Մարտիրոսյանն ու Արմեն Գաբրիելյանը: Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է ՃՈ հետաքննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանում հետաքննիչը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետեւանքով Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել մայթին տեղադրված աղբով լցված աղբարկղերին եւ տապալել դրանք:
Գ. Շամշյանը հայտնում է նաեւ, որ նշված ճանապարհին պատկան մարմինների մեղքով բացակայում են ճանապարհային երթեւեկությունը կարգավորող գծանշումները, ու հիմա հետաքննիչը գլուխկոտրուկի առաջ է կանգնելու:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+