211652_close_icon

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կհանդիպի ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին

views-count966 դիտում article-date 13:12 14-04-2015
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին: Խորհրդարանական պատվիրակության կազմում են պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը եւ Արտակ Դավթյանը: Ապրիլի 16-ին նախատեսվում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի երկկողմ հանդիպումը ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Նույն օրը ԱԺ փոխնախագահը կմասնակցի «Եվրասիական տնտեսական հեռանկար» միջազգային ֆորումի աշխատանքներին, որտեղ հանդես կգա ելույթով: Այցի շրջանակում Էդուարդ Շարմազանովը հանդիպում կունենա նաեւ Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի հետ:

Նմանատիպ նյութեր