211652_close_icon
views-count1372 դիտում article-date 14:38 14-04-2015

Տեղի են ունեցել քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև

Ապրիլի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցան քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական կողմից խորհրդատվությունները ղեկավարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ ռուսական կողմից` ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովը: Կողմերն անդրադարձան Եվրոպական կառույցներում ընթացող գործընթացներին, ինչպես նաև այդ կառույցների շրջանակներում երկու երկրների համագործակցության հարցերին: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ: Նույն օրը Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանն ընդունեց նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նմանատիպ նյութեր