1894 դիտում
22:49 31-03-2016
Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման շուրջ խորհրդատվություններ են տեղի ունեցել
Մարտի 31-ին Պրահայում Հայաստանի և Չեխիայի արտգործնախարարությունների միջև տեղի ունեցան խորհրդատվություններ` արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման վերաբերյալ:
Խորհրդատվությունների շրջանակներում ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը և ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հանդիպումներ ունեցան Չեխիայի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավարության և աշխատակիցների հետ, ծանոթացան իրենց չեխ գործընկերների կողմից տարվող աշխատանքներին, քննարկեցին համագործակցության հնարավորությունները:
Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման և դրանց ընձեռած հնարավորությունների առավել արդյունավետ կիրառման շուրջ։
Երկուստեք կարևորվեց տեղեկատվական դաշտում աշխատանքի բնագավառում կրթական ծրագրերի իրականացումը և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։
Պրահայում Հայաստանի ԱԳՆ պաշտոնյաներն այցելեցին նաև Ազատություն ռադիոկայանի կենտրոնական գրասենյակ, ուր հանդիպում ունեցան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դազի Սինդելարի, հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանի և աշխատակիցների հետ։
Նմանատիպ նյութեր
1806 դիտում
16:21 23-12-2015
Խորհրդատվություններ՝ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման վերաբերյալ
1103 դիտում
17:07 18-06-2014
Հայաստանի և Իսրայելի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել դիվանագիտական և քաղաքական խորհրդատվություններ
1372 դիտում
14:38 14-04-2015
Տեղի են ունեցել քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև
Այս բաժնից
502 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
535 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1138 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN