1419 դիտում
14:54 14-04-2015
Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել ակադեմիկոս Սամվել Գրիգորյանի ընտանիքին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ Սամվել Գրիգորյանի ընտանիքին, որում ասված է.
«Խոր ցավով ընդունեցի ակադեմիկոս Սամվել Սամվելի Գրիգորյանի մահվան լուրը. համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականի, ով հսկայական ներդրում է ունեցել մեխանիկայի եւ աստրոֆիզիկայի զարգացման գործում` ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Ծնվելով Արցախում, ապրելով ու արարելով պատմական Հայրենիքից հեռու` ակադեմիկոս Գրիգորյանը երբեք չի մոռացել հայրենի երկիրը, ապրել է նրա հոգսերով ու խնդիրներով, ակտիվ մասնակցություն է ունեցել հայկական սփյուռքի կյանքում, իր արժանի ավանդը բերել Հայրենիքի հետ կապերի զարգացման եւ հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործին:
Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատել Սամվել Սամվելի Գրիգորյանի հայրենանվեր գործունեությունը` պարգեւատրելով նրան «Երախտագիտություն» մեդալով:
Մեր ժողովուրդը կորցրեց իր արժանավոր զավակներից մեկին: Հայտնելով մեր խորին ցավակցությունը` ձեզ հետ միասին կիսում ենք անդառնալի կորստի ցավն ու վիշտը:
Սամվել Սամվելի Գրիգորյանի պայծառ հիշատակը հավերժ կմնա երախտապարտ արցախցիների սրտերում»:
Նմանատիպ նյութեր
3216 դիտում
12:08 06-08-2018
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ընտանիքին
1481 դիտում
19:54 25-04-2014
Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Կոնստանտին Օրբելյանի ընտանիքին
1534 դիտում
14:00 16-06-2014
Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Գալյա Առուստամյանի ընտանիքին
Այս բաժնից
754 դիտում
21:32 17-10-2024
Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունը
571 դիտում
20:52 17-10-2024
Ուկրաինան և Հունաստանը անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել
541 դիտում
19:12 17-10-2024
Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա