211652_close_icon
views-count3288 դիտում article-date 12:08 06-08-2018

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ընտանիքին

Նիկոլ Փաշինյանը Սերգեյ Համբարձումյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ակադեմիկոսի ընտանիքին։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հեռագրում ասված է. «Ցավով տեղեկացա ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի մահվան մասին։ Բարձր գնահատականի է արժանի մեծ գիտնականի, ազնիվ մտավորականի և ազգային-հասարակական գործչի գործունեությունը։ Սերգեյ Համբարձումյանի թե՛ գիտական, թե՛ մանկավարժական, թե՛ հասարակական աշխատանքը, որ տևել է տասնամյակներ, եղել է արդյունավետ և արգասաբեր։ Հեղինակավոր գիտնականն ու գիտական կազմակերպիչն արժանիորեն վայելում է իր գործընկերների, ուսանողների և ողջ գիտական հանրության սերն ու հարգանքը։ Իմ ցավակցությունն եմ հայտնում ականավոր գիտնականի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»։

Նմանատիպ նյութեր