211652_close_icon
views-count1615 դիտում article-date 14:00 16-06-2014

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Գալյա Առուստամյանի ընտանիքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 16-ին ցավակցական հեռագիր է հղել Գալյա Առուստամյանի ընտանիքին: Ցավակցական հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա «ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, մեր ժողովրդի նվիրյալ զավակ Գալյա Առուստամյանի անժամանակ մահվան մասին: Գալյա Առուստամյանը մեծ հարգանք էր վայելում ոչ միայն հայրենիքում, այլեւ նրա սահմաններից դուրս: Նա ճանաչված հասարակական գործիչ էր, ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան ազգային-ազատագրական պայքարում: Անգնահատելի է նրա ավանդը զոհված ազատամարտիկների հիշատակը վառ պահելու եւ մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում: Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ մաղթում արիություն ու ոգու կորով: Տիկին Առուստամյանի պայծառ կերպարը միշտ կլինի մեզ հետ»:

Նմանատիպ նյութեր