211652_close_icon
views-count1989 դիտում article-date 20:13 15-04-2015

NASA-ն դեպի Մարս ուղեւորության համար «թռչող ափսե» կփորձարկի

NASA ամերիկյան տիեզերական գործակալությունը պատրաստվում է երկրորդ անգամ փորձարկել Low-Density Supersonic Decelerator սարքավորումը, որը նախատեսված է դեպի Մարս մոլորակ թռիչքներ իրականացնելու համար: Փորձնական թռիչքը կիրականացվի հունիսի 2-12-ը: LDSD-ն կթռչի Երկրի մակերեւույթից 55 կմ բարձրության վրա: Գիտնականների հաշվարկով, թռիչքը կտեւի մոտ 4,5 ժամ, ինչից հետո «թռչող ափսեն» վայրէջք կկատարի օվկիանոսի վրա: LDSD-ն նախատեսված է բեռնատար եւ ուղեւորափոխադրող տիեզերանավերի անվտանգ վայրէջքի համար: Այն մշակել են` հատուկ Կարմիր մոլորակի մթնոլորտում աշխատելու համար:

Նմանատիպ նյութեր